Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը
1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնին՝ Միասնության օրվան նվիրված ընդունելությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փոխվարչապետը ՀՀ Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է Գերմանիայի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ։ Գրիգորյանը փաստել է, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, և վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմանը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացմանը, ինչը հերթական անգամ ամրապնդվեց նախորդ տարի հոկտեմբերին Բեռլինում կայացած միջկառավարական բանակցությունների արդյունքներով։
Մհեր Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ոլորտային լայն ընդգրկում ունեցող հարաբերությունների հետագա զարգացումը՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: