Եվրոպա

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

3 րոպեի ընթերցում

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային. այս մասին հոկտեմբերի 4-ին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ հայտարարելով Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ նա այցելել է չորս տարի շարունակվող պատերազմի հետևանքով զոհված զինվորների հուշահամալիր, ինչպես նաև Գիտությունների ակադեմիա, որտեղ նախորդ շաբաթ անօդաչու սարքի հարվածի հետևանքով առնվազն երկու մարդ էր զոհվել։

Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Մերցը հայտարարել է նաև էներգետիկ ոլորտի վերականգնման համար 350 մլն եվրո հատկացնելու մասին։

Մերցը հավաստիացրել է, որ Գերմանիան շարունակում է մնալ Ուկրաինայի ամենահետևողական աջակիցը։

«Մենք դա անում ենք ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Մենք դա անում ենք նաև մեր սեփական շահերից ելնելով, քանի որ խոսքը Եվրոպայի անվտանգության մասին է», - ասել է Մերցը՝ նշելով, որ Ռուսաստանը կիբերհարձակումներ և ապատեղեկատվական արշավներ է իրականացնում, որոնք ուղղված են եվրոպական ժողովրդավարական կարգին։

Մերցի հետ Կիև այցելած գերմանական ընկերությունների ղեկավարները Ուկրաինայի կառավարության և գործարարների հետ ստորագրել են 14 համաձայնագիր՝ շուրջ 6,6 մլրդ եվրո ընդհանուր արժեքով։

Համաձայնագրերից մեկով Ուկրաինան գերմանական Diehl Defence ընկերությունից կստանա IRIS-T հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Մեկ այլ պայմանավորվածություն կնքվել է Hensoldt ընկերության հետ ռադարային սարքավորումների մատակարարման, իսկ Quantum Systems-ի հետ՝ ռեակտիվ անօդաչու սարքեր որսացող սարքերի մատակարարման վերաբերյալ։

«Այս այցի կարևորությունն այն է, որ ոչ միայն Գերմանիան է օգնում Ուկրաինային, այլև Ուկրաինան կիսվում է իր գիտելիքներով և փորձով, ինչպես նաև պատվերներ է տրամադրում։ Իսկ դա ենթադրում է աշխատատեղեր Գերմանիայի համար», - ասել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան և Գերմանիան մոտ են լայնածավալ պաշտպանական համաձայնագրի վերջնականացմանը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է անօդաչու սարքերի, հրթիռների և համապատասխան ծրագրային ապահովման արտադրություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում