Տեխնոլոգիական հսկաների ներդրումներն արհեստական բանականության բնագավառում գերազանցել են 1 տրլն դոլարը
2 րոպեի ընթերցում

Չորս առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ Amazon-ի, Microsoft-ի, Google-ի և Meta-ի կապիտալ ներդրումներն արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում հասել են 1,1 տրիլիոն դոլարի՝ 2023 թվականին արհեստական բանականության բումի սկզբից ի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով նրանց հաշվետվությունները:
Նման ծախսերն, ըստ պարբերականի գնահատականի, վկայում են ինչպես «նրանց հավակնությունների մասշտաբի մասին արհեստական բանականության բնագավառում, այնպես էլ այն արագության, որով ԱՄՆ տեխնոլոգիական հսկաները ցածր կապիտալ ծախսերով ընկերություններից վերածվել են ֆիզիկական ենթակառուցվածքների խոշոր ներդրողների»:
RBC Capital ներդրումային բանկի վերլուծաբան Ռիշի Ջալուրիայի խոսքով՝ «կապիտալ ծախսերի աճը չի դադարում», սակայն ներդրողներին անհրաժեշտ է, որ այդ ընկերությունները պահպանեն «խիստ հավասարակշռություն արհեստական բանականության բնագավառում կապիտալ ներդրումների և այն գործոնների պահպանման միջև, որոնք նրանց բերել են հաջողության»:
Միասին այդ քառյակը պլանավորում է 2026 թվականին ծախսել 745 միլիարդ դոլար, ամենից առաջ տվյալների կենտրոնների, չիպերի և դրանց աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի վրա: