Քաղաքականություն

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիշքեկում սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ։ Բայց նաև պետք է արձանագրել, որ վերջին տարիներին մեր տարածաշրջանում, Հայաստանի շուրջ իրավիճակը փոխվել է, և մեզ թվում է, որ իրավիճակին պետք է այս տեսանկյունից նայել, որովհետև կոնֆլիկտային իրավիճակում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլ իմաստ ունեին, իսկ հիմա, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ պետք է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել։ Ես կարծում եմ, որ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը։ Մենք նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը։ Եվ սա շատ կարևոր է»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում