Հայաստանն ու Ավստրիան քննարկել են համատեղ գիտակրթական և մասնագիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Ավստրիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Միխաելա Մայրի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ավստրիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ավստրիայի ազգային գրադարանի և Հայաստանի գործընկեր հաստատությունների միջև համագործակցության զարգացման, համատեղ գիտակրթական և մասնագիտական այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծանոթացել է նաև գրադարանում պահվող հայկական մի շարք ձեռագրերի նմուշներին` կարևորելով դրանց նշանակությունը՝ որպես Հայաստան-Ավստրիա պատմամշակութային հարուստ առնչությունների խորհրդանիշ: