Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ 100 մեծ բեռնատարի մուտքը Գազա

2 րոպեի ընթերցում

Իսրայելի իշխանությունները թույլատրել են մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ հարյուր մեծ բեռնատարի մուտքը Գազայի հատված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։

«Մենք թույլտվություն ենք խնդրել և հավանություն ստացել օրվա ընթացքում Գազայի հատված ավելի մեծ քանակությամբ բեռնատարների մուտք գործելու համար, դրանք շատ ավելի են, քան մենք խնդրել էինք նախորդ օրը», - Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լերկեն։

Նա հավելել է, որ խոսքը գնում է շուրջ 100 բեռնատարի մասին։

Լերկեի խոսքով՝ այժմ բեռը պետք է պահեստավորվի, ինչից հետո այն կարիքավորներին բաշխվի Գազայի հատվածում գոյություն ունեցող համակարգի միջոցով։

BBC-ն նշում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերն իր հերթին հայտնել է, որ առաջիկա 48 ժամում 14 000 փոքրիկ կարող է մահանալ, եթե մանկական կերով բեռնված բեռնատարները ժամանակին չհասնեն Գազա։

Մայիսի 19-ին Իսրայելը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված ինը բեռնատարի մուտք Գազայի հատված Քերեմ Շալոմ անցակետով։ Ինչպես Լերկեն, այնպես էլ Ֆլետչերը հայտնել են, որ բեռնատարներից միայն հինգն են անցել պաղեստինյան անկլավի տարածք՝ 11-շաբաթյա շրջափակումից հետո։

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարները մուտք են գործել Գազայի հատված

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին