Սպորտ

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ հանձնեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին ու թիմի ավագ մարզչին, իսկ ծանրորդների անձնական մարզիչներն արժանացան նվերների:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆեդերացիայի նախագահը պատանեկան հավաքականի անդամների ու մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար:

«Պատանիների ու երիտասարդների արդյունքները կարևոր են այնքանով, որքանով ապահովում են թիմում սերնդափոխությունն ու հաջորդականությունը: Ինչու ոչ, նաև մրցակցություն են ապահովում, իսկ սպորտում մրցակցությունը շատ կարևոր է»,-ասաց Հարությունյանը: 

Ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն Գրիգոր Ղազարյանը ու նրա անձնական մարզիչ Արմեն Մկրտչյանը, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հարություն Հովհաննիսյանն ու անձնական մարզիչ Մհեր Պողոսյանը: Ինչպես նաև պատանիների հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը: 

Պարգևատրությունը կատարվում բացառապես ֆեդերացիայի կողմից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում