Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, առողջապահության իրավունքի, խտրականության արգելքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների, կյանքի իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, հավաքների ազատության, կրթության իրավունքի ապահովման, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Նախարարը մանրամասնել է իրականացված քայլերը, որոնք ներառել են մասնագիտական կարողությունների զարգացմանը, օրենսդրական նախաձեռնությունների մշակմանն ու իրազեկման միջոցառումների իրականացմանը վերաբերող գործունեությունը։

Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականին նախատեսված միջոցառումներին։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և իրավական պետության կայացման գործում։

Հայերեն English Français Русский

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը