Մարզեր

Հայաստանում սպասվում է հորդառատ անձրև և կարկուտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է հորդառատ անձրև և կարկուտ

Հայաստանի տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։  Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի  5-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 8-ի և 9-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում