Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 630 միլիարդ ռուփիի (7,3 միլիարդ դոլար) 26 հատ Rafale Marine կործանիչ վաճառելու շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել են Հնդկաստանի ռազմածովային ուժերը։

Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն և Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը։ Նաև առցանց ռեժիմով արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկոռնյուն և Ռաջնաթ Սինգհը։

Ապրիլի սկզբին Հնդկաստանի կառավարությունը համաձայնեցրել էր 22 մեկտեղանի և չորս երկտեղանի Rafale Marine գնելու, ինչպես նաև դրանց հետ կապված սպասարկման և անձնակազմի ուսուցման շուրջ համաձայնագիրը։

Ինքնաթիռները կտեղակայվեն հնդկական Vikramaditya և Vikrant ավիակիրների վրա՝ փոխարինելով հնացած ՄիԳ-29Կ-ներին։ Այս միջոցառումը համարվում է ժամանակավոր՝ մինչև Հնդկաստանի կողմից սեփական կործանիչի ստեղծումը։

Հնդկաստանը ֆրանսիական ինքնաթիռների առաջին խմբաքանակը պետք է ստանա հինգ տարի հետո, իսկ վերջինը՝ մինչև 2031 թվականը։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերն արդեն իսկ ունեն 36 Rafale ինքնաթիռ։

Հայերեն Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին