Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթանին

3 րոպեի ընթերցում

Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի է ունեցել Օմանի սուլթանի ընդունելության պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Օմանի սուլթան Հայթամ բին Տարեկ ալ-Սաիդին։ Պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վլադիմիր Պուտինը Հայթամ բին Տարեկ ալ-Սաիդի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Մոսկվան ուրախ կլինի տեսնել Օմանը Արաբական երկրների լիգայի և Ռուսաստանի գագաթնաժողովում։ 

«Այս տարի մենք պլանավորում ենք գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և արաբական երկրների միջև: Արաբական աշխարհում շատ ընկերներ աջակցում են մեր այս գաղափարին: Եթե Ձերդ Գերազանցությունդ ժամանակ գտնեք, մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել Արաբական պետությունների լիգայի և Ռուսաստանի այդ գագաթնաժողովում», - նշել է Պուտինը:

Իր հերթին սուլթանը հայտարարել է, որ Օմանը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ էներգետիկայի, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում։ 

«Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել. դրանք են էներգետիկան, գյուղատնտեսությունը և առևտուրը: Եվ ես կոչ եմ արել ռուսական բիզնեսի ներկայացուցիչներին բացել իրենց մասնաճյուղերը, ներկայացուցչություններն Օմանում, այցելել մեզ՝ փոխադարձ ներդրումներ ներգրավելու նպատակով», - ընդգծել է Օմանի սուլթանը։

Սուլթան ալ-Սաիդը նաև նշել է, որ Օմանի ներդրումային հաստատությունը «ակտիվորեն աշխատում է ռուսական մի շարք կառույցների և գերատեսչությունների հետ», և երկու երկրները «պետք է աջակցեն այդ դիրքորոշմանը»։

Օմանի Alroya օրաթերթի տեղեկացմամբ՝ երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ներառյալ էներգետիկ շուկայի զարգացումները, ՕՊԵԿ+ դաշինքի շրջանակներում համագործակցությունը և սիրիական ճգնաժամը:

Առաջնորդների քննարկման օրակարգում են նաև Մոսկվայի և Մասկատի միջև երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, ֆինանսական-ներդրումային, մշակութային-հումանիտար ոլորտներում։ Օրակարգում ներառված են, այդ թվում, միջազգային արդի հարցեր։ Հնարավոր է, որ անդրադարձ կատարվի նաև իրանական միջուկային ծրագրին։

Օմանի սուլթանը պետական այցով ՌԴ է ժամանել ապրիլի 21-ի երեկոյան։ 

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը