Սպորտ

Ծանրորդ Արա Աղանյանը ԵԱ-ում 4-րդն է, Պետրոսյանը` 5-րդը

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Արա Աղանյանը ԵԱ-ում 4-րդն է, Պետրոսյանը` 5-րդը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում ընթացող ԵԱ-ում մեդալների համար պայքարը սկսեցին 102 կգ քաշային Արա Աղանյանը և Պետրոս Պետրոսյանը:

Պոկում վարժությունում Պետրոսյանը ունեցավ մեկ հաջող մոտեցում` բարձրացնելով 165 կգ: Հրումի ժամանակ գլխավերևում պահեց միայն 205 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով` նա 5-րդն է:

Այս քաշում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` Արա Աղանյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահեց 170 կգ և 175 կգ: Հրում վարժությունում նա ունեցավ մեկ հաջող մոտեցում` 205 կգ: Երկամարտի 380 կգ արդյունքով` հայ ծանրորդը 4-րդն է ԵԱ-ում:

Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը ու Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում