Սպորտ

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը չի կարևորում Ղազախստանի ու Մոլդովայի դեմ առաջիկա խաղերի արդյունքները:

«Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ: Չեմ հուսալքվի, եթե այս տարի մեզ մոտ ինչ-որ բան չստացվի: Մեզ համբերատար աշխատանք է պետք, որ թիմը սկսի արդյունքներ ցույց տալ: Աշնանը կայանալիք պաշտոնական խաղերից առաջ մեզ պետք են այս խաղերը, հասկանալու  համար մեր սխալները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Վերջինիս խոսքով` Ղազախստանի թիմն այս տարի այլ է, ավելի ուժեղ է նախորդ տարիների համեմատ:

«Մեզ համապատասխան թիմ էր պետք, որ կհամապատասխաներ աշնան մեր մրցակիցներին: Ընտրել ենք ոչ շատ ուժեղ, ոչ միջին և ոչ թույլ թիմեր: Պետք էին թիմեր, որոնք մեզ համար խնդիրներ կստեղծեն խաղադաշտում»,-առանձնացրեց նա:

 Մասնագետն ընդգծեց, որ ինքը չի խոստանում, որ հավաքականում ամեն ինչ լավ կլինի, պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ:

«Չեմ ուզում բարձր խոստումներ տալ, երիտասարդ թիմ ենք: Սերնդափոխություն է կատարվել: Չեմ հուսահատվի, եթե այս տարի մեզ մոտ ոչինչ չստացվի: Համբերություն և վաղ թե ուշ այս թիմը լավ թիմ կլինի»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 6-ին Երևանում կընդունի Ղազախստանի հավաքականին, իսկ հունիսի 9-ին` Մոլդովային:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում