Սպորտ

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 10-րդ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարն է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը, ով ունի 8.5 միավոր:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակն ունեն 6.5 միավոր և կիսում են 15-րդ հորիզոնականը։

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն ունեն 6 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ 5.5 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում