Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Ղազախստանի դեմ ընկերական խաղին:
«Երջանիկ եմ հավաքականում գոլ խփելու համար: Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու և այդ պահերը մեր երկրպագուների հետ կիսելու հնարավորության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղի շրջանակներում Երևանում հյուրընկալել էր Ղազախստանի հավաքականին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:Հայաստանի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին` մրցելով Մոլդովայի հետ:
Կարդացեք հոդվածը` Türkçe