«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
1 րոպեի ընթերցում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկու ֆուտբոլիստ հեռացել է թիմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հարձակվող Ալեքսանդր Լովեի, պաշտպան Էբենեզեր Պրինցի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստները ակումբին միացել էին 2025 թվականի ամռանը։
Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Ուրարտու»-ն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: