Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղի շրջանակներում Երևանում հյուրընկալել էր Ղազախստանի հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին տիրում էր նախաձեռնությանը` իր խաղը թելադրելով մրցակցին: Խաղակեսի վերջնամասում ղազախները սկսեցին երբեմն հակագրոհել, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:
Երկրորդ կեսի մեկնարկին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Ղազախստանի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մաքսիմ Սոմորոդովը: Հայաստանի հավաքականից ընդամենը մի քանի րոպե պահանջվեց` հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Հեռահար ու շեշտակի հարվածով աչքի ընկավ ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը:
Հայաստան-Ղազախստան` 1:1:
Հայաստանի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին` մրցելով Մոլդովայի հետ: