Հայաստանում եղանակի 3-5 աստիճանով տաքացումը կուղեկցվի կարճատև անձրևներով և ամպրոպներով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի ցերեկը, 21-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 20-ի ցերեկը, 21-25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: