Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթիվ ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մաղթելով աստվածահաճո ու հայրենաշեն իրագործումներով երկար գահակալություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ նա ողջունել է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանին և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանին՝ նրանց մաղթելով արդյունավետ ծառայություն։

«Հայրապետական օրհնությամբ և հայրական սիրով ողջունում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդներին, հոգևոր դասին, ազգային իշխանություններին, մեր ժողովրդի կյանքում գործող կազմակերպություններին ու միություններին և մեր հավատացյալ ժողովրդին։ Կաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի մեր ազգի զավակներին, որպեսզի կարողանանք հարություն առած Փրկչի հաղթանակով հզորացած, վերանորոգ հավատքով ու կամքով դիմագրավել մեր եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի դիմաց կանգնած մարտահրավերներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

 

Հայերեն Русский

Եմենի կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 133 գործողություն են անցկացրել հութիների դեմ

Դդմաշենի փողոցները հիմնանորոգվում են

Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից

Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հարցումները ցույց են տվել Թրամփի վարկանիշի ամենացածր մակարդակը նրա նախագահության շրջանում

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները

Չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ խախտումներ