Ֆրանսիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում հանդիպել է  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը։

Նախարարները նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա, պետք է թույլ տա Հարավային Կովկասը վերածվել խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածքի։  

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ Ֆիդանը և Բարոն քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված և տարածաշրջանային այլ հարցեր։

Թուրքական կողմն իր ակնկալիքներն է հայտնել Ֆրանսիայից՝  Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում արհեստական ​​արգելքները վերացնելու ուղղությամբ։

Բացի այդ, Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի աջակցությանը ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու ջանքերին, սիրիական նոր կառավարության հետ կապերի ընդլայնմանը, PKK-ի դեմ պայքարի կարևորությանը և Մերձավոր Արևելքին վերաբերող այլ հարցերի։ 

Հայերեն English Español Français

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան