ԱԶԲ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանում սնանկության ոլորտի բարեփոխման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչներին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի և ԶՖԳ- հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի Ենթածրագիր 3-ի վարկային միջոցների ներգրավման նպատակով կազմված քաղաքականության աղյուսակով նախատեսված միջոցառումների ընթացքը: 

Տիգրան Դադունցը ներկայացրել է սնանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ Սնանկության նոր օրենսգրքի նախագծի մշակման գործընթացը: Ընդգծվել է, որ Ասիական զարգացման բանկի ազգային և միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակվել է Սնանկության օրենսգրքի նախագիծը, որը արդեն իսկ շրջանառվել է շահագրգիռ մարմինների շրջանակում և տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am)՝ հետևյալ հղումով:

Երկու կողմերն ընդգծել են սնանկության ոլորտի բարեփոխման և նոր օրենսգրքի ընդունման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա բարելավել և զարգացնել ոլորտը, սնանկության վարույթին առնչվող բոլոր հարցերը կարգավորել միատեսակ չափանիշներով և սկզբունքներով: Առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել են նաև սնանկության էլեկտրոնային համակարգի (e-bankruptcy) ներդրման և գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հնարավորությունները և կատարման ժամկետները: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանում սնանկության ոլորտի բարեփոխման գործընթացին:  

 

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին