Արաղչին հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ռազմական մեթոդներն ու հարվածներ հասցնելու սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրել է X սոցիալական հարթակում:

«Բոլորին պետք է պարզ լինի, որ, ըստ էության, գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին «ռազմական տարբերակն» է, չխոսենք արդեն «ռազմական լուծման» մասին», - գրել է դիվանագետը:

Նա հիշեցրել է, որ «աղետալի անհաջողությունները մեր տարածաշրջանում, որոնք ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերի համար կազմել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, բավարար ապացույց են»։

Արաղչին ընդգծել է, որ դիվանագիտական ​​փոխգործակցությունն անցյալում աշխատել է և «դեռ կարող է աշխատել հիմա»:

«ԱՄՆ նախագահին, գուցե, դուր չի գալիս 2015 թվականի միջուկային համաձայնագիրը։ Բայց այն պարունակում է մեկ կարևոր պարտավորություն Իրանի կողմից, որը դեռ մնում է, և որից նույնիսկ ԱՄՆ-ն, որը դուրս է եկել համաձայնագրից, օգուտ է քաղել. Իրանը վերահաստատում է, որ ոչ մի պարագայում երբեք չի ձգտի, չի մշակի կամ ձեռք չի բերի որևէ միջուկային զենք», - նշել է Արաղչին։

Նա հավելել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ստորագրումից տասի տարի անց և դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց յոթ տարի անց Վաշինգտոնը «ոչ մի հատիկ ապացույց չունի», որ Թեհրանը խախտել է իր այդ պարտավորությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։    

Իրան

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, պատասխանելով Թրամփի սպառնալիքներին, նշել էր, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հնարավորությանը, բայց եթե Վաշինգտոնը փորձի խռովություն հրահրել իսլամական հանրապետությունում, ապա կոշտ պատասխան կստանա։

Իրան

ԱՄՆ-ն կոշտ պատասխան կստանա, եթե փորձի խռովություն հրահրել Իրանում. Խամենեի

Թրամփի առաջին նախագահության ժամանակ ԱՄՆ-ն դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Դրան ի պատասխան՝ Իրանը դադարեցրեց համաձայնագրի պայմանների մի մասի կատարումը։

Հայերեն English Français Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա