Իրան

ԱՄՆ-ն կոշտ պատասխան կստանա, եթե փորձի խռովություն հրահրել Իրանում. Խամենեի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կոշտ պատասխան կստանա, եթե փորձի խռովություն հրահրել Իրանում. Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ չի հավատում, թե ԱՄՆ-ն երկրի վրա կարող է գրոհել դրսից, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իրանի Իսլամական Հանրապետության ներսում, ապա կոշտ պատասխան կստանա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Նրանք սպառնում են ինչ-որ վատ բան անել, բայց մենք չենք կարծում, դա նույնիսկ քիչ հավանական է, որ նրանք չար բան անեն դրսից: Սակայն եթե անգամ նրանք դա անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ նրանք որոշեն խռովություն բարձրացնել երկրի ներսում, ապա Իրանի ժողովուրդն ինքը նրանց պատասխան կտա», - հայտարարել է Այաթոլլա Ալի Խամենեին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։  

Մարտի 7-ին Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Խամենեիին նամակ է հղել՝ բանակցություններ առաջարկելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Մարտի 27-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ պատասխանն ուղարկվել է Օմանի միջոցով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը պատասխան նամակում հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցություններից, սակայն հայտարարել է, որ միջնորդների միջոցով անուղղակի երկխոսությունը կարող է շարունակվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում