Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները. Տիգրան Բալայան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերությունը (ԱլԳ)՝ որպես շրջանակ, որը էականորեն նպաստել է երկրի ժողովրդավարական անցմանը և ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Բրյուսելում տեղի  ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Արևելյան գործընկերության 2025-2027 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը, որին Հայաստանը աջակցում, և որի առաջարկները կարող են խթանել գործընկերությունը։ Դեսպան Բալայանն իր ելույթում ողջունել է բազմաշերտ ներգրավվածության մոտեցումը, որը հիմնված է պայմանականության և «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի վրա։  

Տիգրան Բալայանը նշել է, որ ԱլԳ-ն կարևոր ձևաչափ է՝ ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու, ժողովրդավարական դիմակայունությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումն ապահովելու համար։  

«Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները և հաստատել խաղաղ համակեցություն ապագա սերունդների համար։ ԵՄ-ն կարող է օգտագործել իր փափուկ ուժը՝ ապահովելու համար, որ տարածաշրջանային ծրագրերը ներառական լինեն և չբացառեն որևէ երկիր։ Օրինակ՝ Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ», - ասել է դեսպան Բալայանը։ 

Տիգրան Բալայանը ընդգծել է, որ փոխկապակցվածության հարցերը շարունակում են մնալ օրակարգի առաջնային կետերի շարքում։ «Այս համատեքստում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը հիմնված է ինքնիշխանության, անվտանգության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա, կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային կապերի և համագործակցության ամրապնդման գործում», - ասել է դեսպան Բալայանը։ 

Տիգրան Բալայանն իր ելույթն ավարտել է` նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է հյուրընկալել ԱլԳ միջոցառումները և շուտով կներկայացնի իր առաջարկները։  

Հայերեն العربية English Русский Türkçe

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա