Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, կցրտի 6-12 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մարտի 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 19-21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ 

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ին սպասվում է անձրև։

 

Հայերեն Русский

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը