Թուրքմենստանը պատրաստ է Եվրոպային բնական գազ մատակարարել

1 րոպեի ընթերցում

Թուրքմենստանը պատրաստ է սերտորեն համագործակցել եվրոպական երկրների հետ բնական գազի մատակարարման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Euronews-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է երկրի նախկին նախագահ և Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ 

Բերդիմուհամեդովը նշել է, որ Եվրոպայի էներգառեսուրսների շուկան աշխարհի խոշորագույններից մեկն է, իսկ Աշխաբադի համագործակցությունը ԵՄ-ի հետ շահավետ է երկու կողմերի համար։

«Թուրքմենստանը պատրաստ է սերտորեն աշխատել եվրոպական գործընկերների հետ՝ բնական գազի մատակարարման հարցում։ Այս ուղղությամբ գործողություններից մեկը Տրանսկասպյան երթուղու իրականացումն է»,-հայտարարել է նա։

Բերդիմուհամեդովը հավելել է, որ Աշխաբադում և Բրյուսելում պարբերաբար անցկացվում են միջխորհրդարանական հանդիպումներ, որոնք նպաստում են երկկողմանի կապերի խորացմանը։ Նա նաև նշել է, որ Թուրքմենստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Եվրամիության հետ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում։

 

Հայերեն

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձանցից 434-ը քվեարկելու ցանկություն է հայտնել

Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Գագիկ Ծառուկյանը քվեարկել է «լավ փոփոխությունների համար»

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Ինչպիսի ակնկալիքներով են քվեարկում քաղաքացիները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Ավելի հանգիստ պայմաններում ռուս գործընկերների հետ կքննարկենք մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը