Եվրոպա

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ Լոնդոնը թույլ չի տա բրիտանական անդրծովյան տարածքներ հանդիսացող Ֆոլկլենդյան կղզիների տարածքային պատկանելության վերանայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։  

«Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Ֆոլկլենդյան կղզիների հարցում անսասան է։ Կղզիները բրիտանական են և կմնան այդպիսին», - գրել է նա։

Միլիբենդը հավելել է, որ կղզիները Մեծ Բրիտանիային են պատկանում դրանց բնակիչների կամքով, և Լոնդոնը վճռականորեն կպաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը, որը նրանց համար երաշխավորված է միջազգային մակարդակով։

Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել էր, որ կղզիներն արգենտինական են «պատմականորեն և իրավականորեն»։

Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմից ավելի քան 40 տարի անց Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող կղզեխմբի ինքնիշխանությունը շարունակում է վիճարկվել Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի կողմից։

2013 թվականի հանրաքվեում կղզիների բնակիչները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են բրիտանական անդրծովյան տարածք մնալու օգտին. բնակիչների 99,8%-ը կողմ է քվեարկել, ընդամենը երեքը՝ դեմ։

Արգենտինական ուժերը 1982 թվականին ափ էին իջել Ֆոլկլենդյան կղզիներում՝ տարածքային պահանջ ներկայացնելու համար, ինչը հանգեցրեց 74-օրյա պատերազմի, որի արդյունքում բրիտանական ռազմական օպերատիվ խումբը դուրս մղեց նրանց։ Հակամարտության հետևանքով զոհվել է 255 բրիտանացի զինծառայող, երեք կղզեբնակ և 649 արգենտինացի զինծառայող։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում