Եվրոպա

Թրամփն ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է չսատարել Բրիտանիային Ֆոլկլենդյան կղզիների հարցում

2 րոպեի ընթերցում

Թրամփն ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է չսատարել Բրիտանիային Ֆոլկլենդյան կղզիների հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Վաշինգտոնը, հնարավոր է, օգնության չգնա Մեծ Բրիտանիային Ֆոլկլենդյան կղզիների հարցում Արգենտինայի հետ հնարավոր հակամարտության դեպքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 3-ին GB News-ին տված հարցազրույցում Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն «կգնա Մեծ Բրիտանիային օգնության» հնարավոր տարածքային վեճի դեպքում, ինչին նա պատասխանել է, որ Մեծ Բրիտանիան «չի եկել ինձ օգնելու» Իրանի հետ պատերազմի ժամանակ։

Օրերս Թրամփը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերանայել կղզիների ինքնիշխանության հարցում իր չեզոք դիրքորոշումը, եթե Մեծ Բրիտանիան չմեծացնի պաշտպանության ծախսերը։

BBC-ի լրագրողի հարցին՝ արդյոք նա կարող է վերանայել Ֆոլկլենդյան կղզիների հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը, Թրամփը պատասխանել էր. «Ես միշտ վերանայում եմ բոլոր դիրքորոշումները։ Սա դրանցից մեկն է»։

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ումա Կումարանը նշել էր, որ Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական անդրծովյան տարածք են և միշտ կմնան այդպիսին՝ համաձայն կղզու բնակիչների ցանկության։

Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմից ավելի քան 40 տարի անց Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող կղզեխմբի ինքնիշխանությունը շարունակում է վիճարկվել Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի կողմից։

2013 թվականի հանրաքվեում կղզիների բնակիչները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են բրիտանական անդրծովյան տարածք մնալու օգտին. բնակիչների 99,8%-ը կողմ է քվեարկել, ընդամենը երեքը՝ դեմ։

Արգենտինական ուժերը 1982 թվականին ափ էին իջել Ֆոլկլենդյան կղզիներում՝ տարածքային պահանջ ներկայացնելու համար, ինչը հանգեցրեց 74-օրյա պատերազմի, որի արդյունքում բրիտանական ռազմական օպերատիվ խումբը դուրս մղեց նրանց։ Հակամարտության հետևանքով զոհվել է 255 բրիտանացի զինծառայող, երեք կղզեբնակ և 649 արգենտինացի զինծառայող։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում