Աշխարհ

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

1 րոպեի ընթերցում

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

Նեպալի հյուսիսում՝ Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1056-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետից 974 զոհի մասին։

1056 զոհ գրանցվել է սեպտեմբերի 1-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ։

Կան հարյուրավոր անհետ կորածներ ինչպես Նեպալում, այնպես էլ Տիբեթում։

Տարերային աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ հեղեղման պատճառ է դարձել ձնահյուսը Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ջրի, ցեխի և լեռնային ապարի հուժկու հոսքը գետի հունով վիթխարի արագությամբ անցել է ավելի քան 70 կիլոմետր՝ ավերելով մոտակայքի բնակավայրերը և հանգեցնելով մեծ տարածքի հեղեղման:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում