Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով
1 րոպեի ընթերցում

Իրանական նավթատարը Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ ուժերի արձակած չորս հրթիռով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
Նավթատարը գտնվել է Խարգ կղզու մոտակայքում գտնվող խարսխակայանում։ Տեղական աղբյուրների տվյալներով՝ հարվածի հետևանքով տուժածներ չկան, իսկ անձնակազմի անդամները տարհանվում են նավից։
Համապատասխան մարմինները պարզում են նավթատարին պատճառված վնասի չափն ու միջադեպի հանգամանքները։
Խարգ կղզին Իրանի նավթի արտահանման գլխավոր կենտրոնն է։ Կղզու ենթակառուցվածքներով նախկինում իրականացվել է Իրանի հում նավթի արտահանման շուրջ 90 տոկոսը։