Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե լիովին վերականգնվել են
1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը գրեթե վերադարձել է Իրանի հետ հակամարտությունից առաջ եղած մակարդակին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն իր Truth Social հարթակում նկար է հրապարակել, ըստ որի այժմ օրական շուրջ 18 միլիոն բարել նավթ է անցնում նեղուցով` հակամարտությունից առաջ եղած 20 միլիոն բարելի համեմատ։
«Հորմուզի նեղուցում նավթի ծավալները վերադարձել են», - նշվում է Թրամփի հրապարակած նկարին կից։
Սեպտեմբերի 2-ին CNN-ը, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ ԱՄՆ զինվորականները Հորմուզի նեղուցով ուղեկցել են շուրջ 18 միլիոն բարել նավթ փոխադրող 40 առևտրային նավ։ Այս ծավալն առավելագույնն է դարձել հակամարտության սկսվելուց ի վեր։ Մինչև հակամարտությունը նեղուցով օրական շուրջ 20 միլիոն բարել նավթ ու նավթամթերք էր փոխադրվում։