Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-ին ժամանել են Մոսկվա՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ամերիկացի ներկայացուցիչների հետ լուսանկար է հրապարակել X-ի իր էջում։

«Բարի գալուստ Մոսկվա, խաղաղարարներ՝ Սթիվ Ուիթքոֆ և Ջարեդ Քուշներ»,- գրել է Դմիտրիևը։

Դմիտրիևը դիմավորել է նրանց Մոսկվայի օդանավակայանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Ռուսաստան են մեկնում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նոր առաջարկով։ Մոսկվայից հետո նրանք նախատեսում են այցելել նաև Կիև։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում