Միացյալ Նահանգներ

ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրակարտելի հետ կապված նավի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրակարտելի հետ կապված նավի ոչնչացման մասին

Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում կալանել և ոչնչացրել են էկվադորյան թմրակարտելի համար օգտագործվող նավը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է «Էկվադորի կառավարության հետ համակարգված և համագործակցությամբ»։

«Հաջողությամբ կալանվել է նավը, որը ծառայում էր որպես լողացող լցավորման  կայան և աջակցում էր ծովում թմրանյութերի մաքսանենգության գործողություններին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի միջազգային ջրերում։ Հետախուզությունը հաստատել է, որ նավն օգտագործվում էր «Լոս Չոներոս» թմրաահաբեկչական  կազմակերպության համար», - ասվում է գրառման մեջ։

Նավում գտնվող անձինք հանձնվել են Էկվադորի իշխանություններին։ Նավի խուզարկության ավարտից հետո ԱՄՆ զինվորականներն այն ջրասույզ են արել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում