Եվրոպա

Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով

Ֆրանսիայում անոմալ շոգի ժամանակ նորմայից ավելի մահերի թիվը հուլիսի վերջի դրությամբ հասել է 7000-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը France 2 հեռուստաալիքի եթերում:

«Մեզ մոտ դիտվում է նորմայից ավելի մահացություն. հուլիսի վերջի տվյալներով մահացածների թիվը կազմել է 7000», - ասել է գերատեսչության ղեկավարը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ երկրի առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, ցուցաբերել է կայունություն շոգի շրջանում:

Եվրոպական «Կոպեռնիկոս» կլիմայական ծառայության տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում հուլիսին օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով գերազանցել է միջին վիճակագրական ցուցանիշները: Ընդ որում, հունիսն ու հուլիսը միասին տարածաշրջանի համար դարձել են օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգը՝ 21,62 աստիճան օրական միջին ջերմաստիճանով, ինչը 2,79 աստիճանով գերազանցում է 1991-2020 թվականների միջին վիճակագրական ցուցանիշը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում