Աշխարհ

Նեպալում նշել են ջրհեղեղի հասցրած վնասի չափը

1 րոպեի ընթերցում

Նեպալում նշել են ջրհեղեղի հասցրած վնասի չափը

Նեպալում ջրհեղեղի հասցրած վնասը կազմում է առնվազն 2,56 միլիարդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավար Դհարմա Ռաջ Ուպրետիին։

Պաշտոնյան նշել է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած աղետի հետևանքով վնասվել է 2,56 միլիարդ դոլարի գույք, տուն և ենթակառուցվածք։

Օգոստոսի 26-ին Չինաստանի հետ սահմանին սառցադաշտի փլուզումից առաջացած ջրհեղեղի հետևանքով Նեպալում զոհվել է առնվազն 1259 մարդ։ Ավելի քան 5000 մարդ դեռ անհետ կորած է։ Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ սահմանի մյուս կողմում՝ Տիբեթում, զոհվել է առնվազն 21 մարդ, 541 մարդ անհետ կորած է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում