Քաղաքականություն

Մալայզիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ

1 րոպեի ընթերցում

Մալայզիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ

Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը վերանշանակման առթիվ շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

«Ջերմ ողջույններ և սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման առթիվ»,- ասված է Մոհամադ Հասանի շնորհավորական ուղերձում։

Մալայզիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Միրզոյանի վերանշանակումը վկայում է նրա առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող վստահության մասին՝ Հայաստանի դիվանագիտությունը խաղաղության, կայունության և զարգացման ուղղությամբ առաջնորդելու գործում։

«Վստահ եմ, որ Ձեր շարունակական ղեկավարության ներքո Հայաստանը հետագայում ևս կամրապնդի իր միջազգային ներգրավվածությունը և կշարունակի կառուցողական դերակատարություն ունենալ տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- նշել է նա։

Մոհամադ Հասանն ընդգծել է, որ Մալայզիան բարձր է գնահատում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ շահերի։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում