Աշխարհ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել «Հավասար Երկիր» (Equal Earth) պրոյեկցիայով աշխարհի քարտեզի կիրառումը խրախուսող բանաձևին։ Այն ավելի ճշգրիտ է ներկայացնում մայրցամաքների, մասնավորապես՝ Աֆրիկայի իրական չափերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ բանաձևին կողմ է քվեարկել 164 պետություն, դեմ՝ միայն ԱՄՆ-ը, իսկ վեց երկիր ձեռնպահ է մնացել։

Տոգոյի նախաձեռնած և Աֆրիկյան միության աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում աստիճանաբար սահմանափակել 16-րդ դարում ստեղծված Մերկատորի պրոյեկցիայի կիրառումը և նախապատվություն տալ 2018 թվականին մշակված «Հավասար Երկիր» քարտեզին։

Մերկատորի քարտեզը մեծացնում է բևեռներին մոտ տարածքների չափերը և փոքրացնում հասարակածին մոտ գտնվող տարածաշրջանները։ Դրա հետևանքով Աֆրիկան ու Գրենլանդիան քարտեզի վրա գրեթե նույն չափի են երևում, մինչդեռ իրականում Աֆրիկան շուրջ 14 անգամ մեծ է Գրենլանդիայից։

Բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի և չի արգելում Մերկատորի պրոյեկցիայի կիրառումը, որը շարունակում է հարմար լինել ծովային ու օդային նավարկության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում