Կառավարությունը 21 համայնք կներառի մասնակցային բյուջետավորման ծրագրում

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգում՝ ընդլայնելով այն համայնքների ցանկը, որոնք կընդգրկվեն մասնակցային բյուջետավորման ծրագրերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս որոշմամբ նախատեսվում է 2025 թվականի պետական բյուջեից 1 միլիարդ դրամ հատկացնել 21 համայնքի՝ մասնակցային բյուջետավորմամբ ծրագրեր իրականացնելու համար։ Նախագիծն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախության խթանմանը և բնակչության ակտիվ ներգրավմանը համայնքային ծրագրերում։

«Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվում, որով ընդլայնվում է համայքների ցանկը»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

Մասնակցային բյուջետավորման ծրագրերում կընդգրկվեն հետևյալ համայնքները․ Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ,Մասիս,Արմավիր, Արաքս, Խոյ, Գավառ, Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան,Ախուրյան, Գյումրի, Արենի, Ջերմուկ, Եղեգիս և Դիլիջան։

 

 

 

 

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին