Ինչո՞ւ եք անպայման ուզում, որ մենք իռացիոնալ քայլ կատարենք, որի արդյունքը կասկածելի է. Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի ուժերը միավորելու մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր համակիրների և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմի անդամների միջև պարբերաբար տեղի ունեցող հեռավար լեզվակռիվների մասին հարցին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանն այդ մասին խոսեց իր ասուլիսի ընթացքում։ 

«Ես կուսակցություն չունեմ, և իմ համակիրները իսկապես իմ համակիրներն են, ոչ թե համակուսակիցները։ Ես ընդունում եմ, որ իմ համակիրների մեջ կան մարդիկ, որոնք չեն ընդունում երրորդ նախագահին։ Նմանապես երրորդ նախագահի համակիրների կամ կուսակիցների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում։ Մտածել, որ մենք բոլորի վրա կարող ենք վերահսկողություն սահմանել, չկա այդպիսի բան։ Մենք, օրինակ, մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել»,- ասաց Քոչարյանը։ 

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները չեն միացնում իրենց ուժերը։ «Ուժերը միացնելը երբեք ինքնանպատակ չի լինում։ Ուժերը միացնելը ի՞նչ նպատակ է հետապնդում, փորձենք տրամաբանել։ Ուժերը միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացվում, օրինակ, 5+5-ը դառնում է 12, 14, իսկ եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացնում։ Հիմա մեզ մոտ պատկերն այնպիսին է, որ այդ սիներգիան չի աշխատում։ Հիմա, եթե մենք փորձենք միասին ինչ-որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որոնք չեն ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հիասթափվելու են ու հեռանան։ Նման պատկեր ունենալու ենք նաև երրորդ նախագահի թիմում։ Հիմա դուք ինչո՞ւ եք անպայման ուզում, որ մենք կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է։ Հասարակությունը կարող է էմոցիոնալ ընկալում ունենալ այս վիճակի նկատմամբ, ես ունեմ ռացիոնալ ընկալում այս վիճակի և բոլոր վիճակների նկատմամբ»,- ասաց Քոչարյանը։ 

Հայերեն

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին