Փեզեշքիանը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով դավադրություն Իրանի դեմ

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու իր ցանկության մասին, սակայն միևնույն ժամանակ նոր դավադրություններ է ծրագրում Իսլամական հեղափոխությունը ծնկի բերելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Mehr գործակալությունից, այս մասին Փեզեշքիանը հայտարարել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի տոնակատարությունների ընթացքում իր ելույթում։

Փեզեշքիանը քննադատել է այն, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ բանակցություններ վարելու ցանկություն է հայտնել, սակայն միևնույն ժամանակ հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ ճնշումը մեծացնելու և «իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու մասին։

Իրան

Թրամփը Թեհրանի հետ գործարք կնքելու ցանկություն է հայտնել՝ Իրանը ոչնչացնելու մտադրության մասին լուրերն անվանելով չափազանցված

«ԱՄՆ-ն կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին»,- ասել է Փեզեշքիանը։ 

Նախագահ Փեզեշքիանի խոսքով՝ Թրամփը պնդում է, որ Իրանը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը, սակայն «անապահովության հիմնական պատճառն ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Իսրայելն է, որը ռմբակոծում է Գազայի, Լիբանանի, Պաղեստինի, Սիրիայի, Իրանի ճնշված ժողովրդին»։

«ԱՄՆ նախագահը պնդում է, որ պաշտպանում է խաղաղությունն ու կայունությունը, բայց նա պաշտպանում է հանցագործի, որը դատապարտվել է միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որին ձերբակալելու հրաման է տվել Միջազգային քրեական դատարանը։

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթով  նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», ինչպես նաև Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու արշավ մեկնարկել:

Իրան

Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան