Ֆրանսիան ավարտել է Չադից զորքերի դուրսբերումը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պաշտոնապես Չադի զինված ուժերին է հանձնել Նջամենայում Աջի Կոսեի ռազմակայանը՝ այդպիսով ավարտին հասցնելով իր զորակազմի դուրսբերումն այդ երկրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է Tchadinfos լրատվական հարթակը։

Ավելի վաղ ֆրանսիացի զինվորները հեռացել են Ֆայա Լարժոյի և Աբեշեի ռազմակայաններից։

2024 թվականի նոյեմբերի 28-ին Չադը հայտարարել էր Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագրի գործողության դադարեցման մասին և դեկտեմբերի 20-ին պահանջել բոլոր զինվորականներին երկրից դուրս բերել մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Չադում գտնվում էր Ֆրանսիայի զինված ուժերի անձնակազմի մոտ 1000 անդամ՝ տեղակայված  երեք ռազմակայաններում՝ մայրաքաղաք Նջամենայում, Ֆայա Լարժոյում և Աբեշեում։

Չադի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբին երկրում ֆրանսիական ռազմական ներկայության «արդյունավետ ավարտը» նշող այս օրն անվանել է «բացառիկ»։ 

«Մենք պետք է նոր դաշինքներ ստեղծենք՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և չկորցնելով անկախության և ինքնիշխանության պահանջները: Հենց համագործակցության այս ձևի մասին եմ երազում վերակառուցված Չադի համար», - ասել է նա՝ հարգանքի տուրք մատուցելով ֆրանսիական ուժերին նրանց համագործակցության համար:

Ֆրանսիայի զինծառայողներին խնդրել են հեռանալ ոչ միայն Չադի, այլև Արևմտյան Աֆրիկայում Ֆրանսիայի մյուս նախկին գաղութների՝ Մալիի և Նիգերի իշխանությունները։

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին