Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան

3 րոպեի ընթերցում

Դատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև՝ նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Շ.-ին, Հ.Մ.-ին, Լ.Բ.-ին, Մ.Բ.-ին և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց, ովքեր Հ.Մ.-ի տված ցուցումների համաձայն, ապահովել են ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը: 

Հանցավոր կազմակերպության ղեկավար Հ.Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի ձեռք բերած առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցների իրացումն ապահովել է տելեգրամյան հարթակով, ԻԻՀ քաղաքացի Բ.Ն.-ի միջոցով (Բ.Ն.-ն 2024 թվականի ապրիլի 5-ին ապահովել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 1979,58 գրամ «Մեթամֆետամին» և այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք):»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Թմրամիջոցների իրացումից ստացված 80 միլիոն 524 հազար դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ գումարները ստացվել են տարբեր կրիպտոարժույթային հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակներին, ապա փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի հանցավոր կազմակերպության կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են:

Դատախազը 2025 թվականի հունվարի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցավոր կազմակերպության ղեկավարի, հանցավոր կազմակերպության մասնակիցների և թմրամիջոցների ապօրինի իրացմանն ու մաքսանենգությանը, ինչպես նաև՝ փողերի լվացմանը ներգրավված 5 անձի նկատմամբ:

2025 թվականի հունվարի 21-ին Հ.Մ.-ի և Ա.Շ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան