ՀՀ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, Երևանում ամպամածությանը հունվարի 15-ից կփոխարինի փոփոխական ամպամածությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հունվարի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ 

«Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների

ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր