Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին, որը նախկինում երեք անգամ եղել է երկրի խորհրդարանի պատգամավոր, իսկ ավելի վաղ հանդես է եկել ֆուտբոլի ազգային հավաքականում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: 

Դեկտեմբերի 14-ին կայացած նախագահական ընտրությունները Վրաստանում առաջին անգամ անցկացվեցին ոչ թե ուղիղ, այլ 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիայի անդամների քվեարկությամբ։ Գործող իշխանություններին ոչ լեգիտիմ համարող ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրությանը չմասնակցեցին։

Քաղաքականություն

Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ նախագահական ընտրությունները համարվում են կայացած

Ընտրության ընթացքն ապահովող Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարել է, որ Միխայիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել 224 ընտրողների ձայնով։

Այդ պաշտոնին Միխայիլ Կավելաշվիլիին նոյեմբերի վերջին առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Միխայիլ Կավելաշվիլին 53 տարեկան է։ Նա նախկինում հայտնի ֆուտբոլիստ է եղել ազգային հավաքականի կազմում՝ հարձակվող։ 1987-2006 թվականներին հանդես է եկել Թբիլիսիի «Դինամո»-ում, Վլադիկավկազի «Ալանիա»-ում, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում և շվեյցարական մի քանի ակումբներում։ Վրաստանի ազգային հավաքականում անցկացրել է 46 խաղ՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ Դրանցից մեկը 1997 թվականի մարտի 30-ի խաղում խփել է Հայաստանի հավաքականի դարպասը։

2018 թվականից եղել է «Վրացական երազանք» կուսակցությունից առաջադրված պատգամավոր։

 Նոր նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։

Հայերեն Русский

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում

Հայաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր որևէ տարածքի նկատմամբ իրավազորությունից չի հրաժարվել. Փաշինյան