Քաղաքականություն

Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ նախագահական ընտրությունները համարվում են կայացած

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ նախագահական ընտրությունները համարվում են կայացած

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում նախագահական ընտրությունները համարվում են կայացած, քանի որ դրանց արդեն մասնակցել է 300 հոգուց բաղկացած ընտրական հանձնաժողովի կեսից ավելին։ «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Նատիա Իոսելիանին։ 

«Ժամը 11:30-ի դրությամբ հանձնաժողովի 170-ից ավելի անդամ, այսինքն՝ կեսից ավելին, արդեն մասնակցել է գործընթացին, ինչը նշանակում է, որ ընտրությունները կայացել են:»,- պարզաբանել է Իոսելիանին։

Վրաստանի նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացը խորհրդարանի շենքում ընթացել է հանգիստ: Այն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Նշվում է, որ ընդդիմությունը չի մասնակցում ընտրական գործընթացին։ Միևնույն ժամանակ, փողոցում տեղի է ունենում հերթական բողոքի ակցիան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում