Աշխարհ

Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի «Դեմոկրատական շարժում» (MoDem) կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է երկրի նոր վարչապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

73-ամյա Ֆրանսուա Բայրուն համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համախոհը: Նա զբաղեցնում է Միշել Բարնիեի տեղը, ով ստիպված էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի կողմից նրա կառավարության նկատմամբ արտահայտված անվստահության քվեի արդյունքում:

Անվստահության քվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երբ Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ է քվեարկել Միշել Բարնիեի կաբինետին, ինչի հետևանքով վերջինս հեռացել է պաշտոնից այն ստանձնելուց հետո ընդամենը երեք ամիս անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում