Մարզեր

Շիրակի մարզպետարանում անցկացվեց աղետների դիմակայունությանը նվիրված աշխատաժողով

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետարանում անցկացվեց աղետների դիմակայունությանը նվիրված աշխատաժողով

ԳՅՈՒՄՐԻ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ազդարարել է Աղետների դիմակայունության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը։ Ծրագրի շրջանակում Շիրակի մարզպետի աշխատակազմում դեկտեմբերի 11-ին անցկացվել է հանրային իրազեկման միջոցառում-հանդիպում․ ընդգրկվել են մարզպետի աշխատակազմի, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական և բժշկական հաստատությունների, շահագրգիռ այլ կառույցների պատասխանատուներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմից, «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» աշխատաժողովի ժամանակ անդրադարձ է կատարվել աղետների կանխարգելմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը, բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանն ու դիմակայունության բարձրացմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանն ու ճգնաժամային հաղորդակցման և հանրային իրազեկման ընթացակարգերին։

Մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը ողջունել է ներկաներին և կարևորել հանրության պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել աղետների հետևանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի և թիրախային խմբերին, միաժամանակ ամրապնդելով բազմակողմանի համագործակցությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում