Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ. Ռոբերտ Քոչարյանը՝ իր գործով դատավարության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, որի շրջանակում քննարկվում է մեղադրանքի վերաորակավորման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթացող նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը և դատարանը կարծիքների փոխանակում ունեցան Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի և նրա պաշտպանների հաստատման հարցի շուրջ։ 

Դատավորը Քոչարյանին հարց ուղղեց, թե արդյոք վերջինս ցանկանո՞ւմ է, որ իր շահերը պաշտպանեն  փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը, սակայն Քոչարյանը շեշտեց, որ առանց հստակ հոդվածի ու մեղադրանքի չի կարող ունենալ մեղադրյալի կարգավիճակ, հետևաբար՝ դատավորի հարցը ՀՀ օրենսդրության հետ որևէ առնչություն չունի։  

«Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ։ Ձեր հարցը մեր օրենսդրության հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ դատարանը հարցի էությունը չի հասկանում։ 

Դատավոր Պետրոսյանը, իր հերթին, պարզաբանեց, որ մեղադրյալի կարգավիճակը, ինչպես նաև արարքի իրավական գնահատականի փոփոխությունը գտնվում են դատարանի քննարկման տիրույթում։ «Վճռաբեկ դատարանը որոշակի ծավալ է սահմանել այս գործով, և մեր դատարանն իրավասու է որոշել, թե ինչպես շարունակել վարույթը։ Մենք պարզապես փորձում ենք հասկանալ՝ ցանկանո՞ւմ եք, որ Ձեր շահերը պաշտպանեն նշված փաստաբանները, թե՞ ոչ»,- նշեց դատավորը։

Քոչարյանն իր դիրքորոշումը կրկին հաստատեց՝ ընդգծելով, որ դատարանի հարցի ձևակերպումը խնդիրներ է առաջացնում։ «Եթե փաստաբաններն այստեղ են, ուրեմն իմ հետ պայմանավորվածությամբ են այստեղ նստած»,- եզրափակեց նա։ 

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը 2021 թվականին արդարացվել էին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց նրանց առաջադրված հոդվածը։ Սակայն ՍԴ-ն 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ մասնակի բավարարեց Վճռաբեկ դատարանի դիմումը՝ հնարավորություն տալով վերաորակավորել մեղադրանքները և նոր քննություն սկսել։

Հայերեն

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները