ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Թրամփի հետ հանդիպման. De Telegraaf

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի հետ հանդիպման Ֆլորիդայի նահանգում գտնվող նրա նստավայրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նիեռլանդական De Telegraaf-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ Ռյուտեն Թրամփի մոտ է մեկնել Նիդեռլանդների կառավարական ինքնաթիռով։ Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ն չունի սեփական ինքնաթիռ բարձրագույն ղեկավարության համար, ուստի դաշինքն այն վարձակալում է դաշնակիցներից:

Ավիացիոն ոլորտի լրագրող Մեննո Սվարտն իր հերթին հայտնել է, որ Նիդեռլանդների կառավարության ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում է։

ՆԱՏՕ-ի համար Թրամփի վերադարձը Սպիտակ տուն բավական շատ հարցերի տեղիք է տալիս այն առումով՝ արդյոք նա կշարունակի աջակցությունն Ուկրաինային։

Ավելի վաղ The Washington Post-ը հաղորդել էր, որ Ռյուտեն մտադիր է Թրամփին այցելել նրա Մար-ա-Լագո նստավայրում՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունների ռազմավարությունը։ 

Եվրոպա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն մտադիր է հանդիպել Թրամփի հետ՝ Ուկրաինայի թեման քննարկելու համար

 

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում