Եվրոպա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն մտադիր է հանդիպել Թրամփի հետ՝ Ուկրաինայի թեման քննարկելու համար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն մտադիր է հանդիպել Թրամփի հետ՝ Ուկրաինայի թեման քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մոտ ժամանակներս կարող է այցելել ԱՄՆ՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար, որպեսզի նրա հետ քննարկի Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրների:

«Ակնկալվում է, որ Ռյուտեն շուտով կայցելի Թրամփի Մար-ա-Լագո նստավայր՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների ռազմավարությունը», - գրում է թերթը։

Իրադրությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ հիմնական գաղափարը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կփորձի փոխանցել, լինելու է «արդար և երկարաժամկետ խաղաղության» անհրաժեշտությունը, որը չի խրախուսի Ռուսաստանի Դաշնության գործողությունները և անվտանգության երաշխիքներ կտա Ուկրաինային։ 

Դրա հետ մեկտեղ հրատարակությունը գրում է, որ վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ կայացած հանդիպման ժամանակ Ռյուտեն եվրոպացի առաջնորդներին կոչ է արել «չբամբասել Թրամփից», այլ նրա հետ երկխոսություն վարել, քանի որ Եվրոպային անհրաժեշտ է, որպեսզի «Ամերիկան մեր կողմում մնա»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում